Կադրային փոփոխությունները ոստիկանությունում միտված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու: Այդ մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա խոսքով` ոստիկանությունում առկա են ավելորդ, անհարկի ուռճացված հաստիքներ, ստորաբաժանումներ, ավելորդ, ոչ ճիշտ բաշխված աշխատանք:

«Հիմա ոստիկանությունն ավելի մոբիլ է դառնում, ավելի աշխատունակ: Կան կադրեր, որ գնում են, քանի որ համարում եմ, որ սպառած են իրենց, ու իրենք համաձայնում են ինձ հետ: Կան մարդիկ, որ ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, եղել են եւ անշարժ գույքեր»,- ասաց Վ. Գասպարյանը: Նա նաեւ նշեց, որ   ուռճացվածությունն իջեցնելով ոստիկանությունն ավելի լավ, ավելի արդյունավետ կաշխատի: