Արաբական երկրների լիգան որոշում է կայացրել այլեւս դիտորդներ չուղարկել Սիրիա:
Ինչպես տեղեկացնում է rbc-ն, որոշումը կայացվել է այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների դիտարկման ընթացքում ծագած դժվարությունների արդյունքում: Խոսքը, մասնավորապես Լաթաքիա նավահանգստային քաղաքում այս շաբաթվա սկզբին դիտորդների վրա կատարված հարձակման մասին է, որի հետեւանքով օտարերկրացի 11 ներկայացուցիչներ էին զոհվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` հունվարի 11-ին, հրետանային հրաձգության հետեւանքով զոհվել է ֆրանսիական France 2 հեռուստաալիքի լրագրող Ժիլյա Ժակյեն:
Նշենք, որ Վաշինգտոնն ի դեմս պեքարտուղար Հիլարի Քլինթոնի եւս հանդես է եկել Սիրիա նոր դիտորդների չուղարկելու կոչով: Վերջինս նաեւ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողությունները:




























