Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Էսենդերեյի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության անդամ Հուրշիթ Ալթեքինը ձերբակալվել է։

Firat գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը հունվարի 12-ի առավոտյան շարունակել է 3 օր առաջ սկսած քուրդ գործիչների ձերբակալությունները եւ ձերբակալել Էսենդերեյի քաղաքապետին եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ եւս 6 հոգու։

Նշվում է, որ վերջին 3 օրում Թուրքիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է 92 քուրդ գործիչներ։