Մի քանի րոպե առաջ, միաժամանակ Իսրայելի վրա ԻՀՊԿ-ի կողմից հրթիռներ արձակելու հայտարարության հետ, Թեհրանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում, պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է IRNA-ն։

Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Shahran նավթամբարը և վառելիքի բաքը հարձակման են ենթարկվել Իսրայելի կողմից, սակայն իրավիճակը վերահսկողության տակ է։

«Վերջին ագրեսիաներից հետո հարավում գտնվող Shahran նավթամբարը և վառելիքի բաքը հարձակման են ենթարկվել հայտնի սիոնիստական ​​ռեժիմի կողմից։ Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների և փրկարարական ուժերը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ երկու բաքերում վառելիքի քանակը փոքր է եղել, և իրավիճակը լիովին վերահսկողության տակ է։