Հնդկաստանի արևմուտքում՝ Մահարաշտրա նահանգում, հայտնի զբոսաշրջային վայրում գետի վրայով անցնող երկաթե կամրջի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս մի քանի հոգու, հնարավոր է, քշել-տարել է հոսանքը, հայտնում է Press Trust of India-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային ուժերի և որոնողավերականգնողական այլ ստորաբաժանումների թիմերը փրկարարական աշխատանքներ են իրականացրել, հայտնել է լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Պունա շրջանի Կունդամալա տարածքում, որտեղ վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են տեղացել, ինչը հանգեցրել է գետի ուժգին հոսանքի, հայտնել են ոստիկանությունում։

Ըստ ոստիկանության ներկայացուցիչների, կամրջի փլուզման պահին անձրև չի եղել։

Առնվազն հինգ մարդ փրկվել և հիվանդանոց է տեղափոխվել, հայտնել են իշխանությունները։