Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։
«Վնասվածք ստացած անձանցից 3–ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,- հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։





























