Սպասվելիք ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի միակ գրավականը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է: Այս մասին, այսօր` հունվարի 12-ի մամլո ասուլիսում, հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ը ժողովրդի հետ կլինի, քանզի ընդդիմադիր Կոնգրեսի կարգախոսը չի փոխվել եւ չի կարող փոխվել. «Մենք կարծում ենք, որ նախագահն ընտրվել է ապօրինի ճանապարհով: Հետեւաբար, մեր գլխավոր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ժողովուրդն այլեւս չի կարող համբերել»:
Իր հերթին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշել է, որ առաջիկա ընտրությունների հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել իրադրությունն էլ ավելի չսրելու համար: «Հարկավոր է համերաշխ լինել եւ ցույց տալ, որ Հայաստանում կարող են արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացվել»:




























