Այսօր` հունվարի 12-ին, քիչ առաջ` ժամը 14:15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում Վասիլ Գագիկի Շահվերդյանը հրազենով սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Լոռիի մարզի ոստիկանության պետ Անուբախ Համբարյանը:

Նա փոխանցեց, որ գնալով սպանության տաք հետքերով, ոստիկանության Ալավերդիի բաժանմունք են բերման ենթարկել Վասիլ Գագիկի Շահվերդյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել սպանության պատճառը, Ա. Համբարյանը պատասխանեց, որ առայժմ  չի կարող ասել, քանի որ քիչ առաջ է նախաքննությունն սկսել: