«Նորվեգացի հրաձիգ», ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը ողբերգությունից մի քանի ամիս առաջ նախազգուշացրել է նախապատրաստվող ահաբեկչության մասին: Փաստացի այն կարելի էր կանխել, եթե նորվեգական իշխանությունները ուշադիր հետեւեին Արտակարգ ծառայության հաղորդագրություններին:

WSWS հաղորդում է, որ Անդերս Բրեյվիկը անցյալ տարվա մարտին զանգահարել է Պետական ծառայությունների նորվեգական կենտրոն եւ հաղորդել, որ պատրաստվում է զանգվածային սպանություններ կազմակերպել: Նա հաղորդել է, որ պատրաստվում է գնդակահարել Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական խորհրդի անդամներին:

Զանգն ընդունող օպերատորը ձայնագրել է Բրեյվիկի բոլոր սպառնալիքները, եւ նույնիսկ ֆիքսել է տղամարդու անունը, հեռախոսահամարը եւ խոսակցության ամիս-ամսաթիվը: Բայց ոստիկանություն չի դիմել: Պետծառայությունների նորվեգական կենտրոնի ղեկավար Մարգոթ Վաագդալը խոստովանել է, որ Բրեյվիկի զանգի մասին հայտնի է դարձել միայն ահաբեկչությունից հետո:

Եվրոպական լրագրողների կարծիքով, այդ տեղեկությունը ցույց է տալիս, որ Բրեյվիկը քաղաքական մոտիվացված հանցագործ է, այլ ոչ թե հոգեկան ֆանատիկ, ինչպես նրան ցանկանում են ներկայացնել նորվեգական իշխանությունները: Այժմ զանգերի առթիվ հետաքննություն է սկսվել, շատ պաշտոնյաներ կարող են զրկվել աշխատանքից, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: