Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրը` Դարիգան, որոշել է առաջադրել իր թեկնածությունը Մեջլիսի ընտրություններում, որպեսզի օժանդակի իր հորը: Այդ մասին նա հայտարարել է online կոնֆերանսի ժամանակ`պատասխանելով Ինտերնետից օգտվողների հարցերին:

«Ես նպատակ ունեմ ամրապնդել եւ բազմապատկել Ղազախստանի լավագույն ձեռքբերումները այս քսան տարիների ընթացքում: Եւ, իհարկե, ցանկանում եմ հենարան դառնալ իմ հոր համար նրա բոլոր նախաձեռնություններում»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախագահի դուստրը ներառվել է իշխող  «Նուր Օթան» կուսակցության ցուցակներում:

Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունվարի 15-ին: