Ֆրանսիայի քաղաքացի, ծագումով ալժիրցի գործարար Ռաշիդ Նեքազը հայտարարել է, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողների տուգանքն իր ստեղծած ֆոնդից կվճարի։

Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝  ալժիրցի գործարարն այնքան է ոգեւորվել իր հայտարարությամբ, որ ժամանել է Ստամբուլ՝ արժանանալու մեծ ընդունելության։ Նա պնդել է, թե Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագիծը հաստատվելու դեպքում, առաջինը ինքն է ժխտելու Հայոց ցեղասպանությունը, իսկ այնուհետ իր ստեղծած 1 մլն դոլարանոց ֆոնդից կվճարի մյուս ժխտողների տուգանքը։

Ափսոս, որ ալժիրցի գործարարը չի նշել, թե բանտարկության դատապարվածների փոխարեն էլ է ի՞նքը նրանց տեղը բանտ նստելու։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: