Ամերիկյան «Freddie Mac» հիպոթեքային ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն 41-ամյա Դեւիդ Քելերմանին իր տանը մահացած են գտել: Ամենայն հավանականությամբ` նա ինքնասպան է եղել:
Վերլուծաբանների կարծիքով՝ հիպոթեքային գիգանտներ` «Fannie Mae» եւ «Freddie Mac» ընկերությունների ֆինանսական խնդիրները դարձել են աշխարհի ֆինանսատնտեսկան ճգնաժամի պատճառներից մեկը:
Քելերմանի ընկերությունը ԱՄՆ-ում խիստ քննադատվում էր իրարամերժ ֆինանսկան քաղաքականություն իրականացնելու համար, որի պատճառով էլ ընկերությունը կորցրել էր 50 մլրդ դոլար:



















