Հունվարի 12-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Հալիձոր-Տաթեւ ճանապարհի 6-րդ կմ-ին կանգնեցրել են Հալիձոր գյուղի մի բնակչի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է վարորդի կողմից ապօրինի հատած բոխի եւ հացենի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը խոստովանել, որ ծառերը ապօրինի հատել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիսի անտառպետության պահաբաժնի տարածքում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:




























