Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա կիրակի օրը՝ մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Իսրայելի մշտական առաքելությունը ՄԱԿ-ում։ Նշվում է, որ պատրաստվում է բանաձև, որը դատապարտում է ԱՄՆ-ն և Իսրայելը։

Ավելի վաղ, ՄԱԿ-ում հունիսին ԱԽ նախագահող Գայանայի առաքելությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ նախատեսվող նիստը ծրագրված է անցկացնել Երևանի ժամանակով 23:00-ին։

«Նիստը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի — խմբ.) կկայանա մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, որոնք առաջադրում են բանաձևի նախագիծ՝ դատապարտելով ԱՄՆ-ին և Իսրայելին», — ասված է Իսրայելի առաքելության հայտարարության մեջ։