Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածը։
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին և [Իրանի] արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մեր երկրի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ կապված վերջին զարգացումները։ Հեռախոսազրույցի ընթացքում մեր երկրի արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի ագրեսիվ արարքը՝ այն անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը ափսոսանք է հայտնել այդ գործողության առիթով, մերժել է իր երկրի կողմից [ԱՄՆ-ի հետ հարձակման մեջ] ցանկացած դեր կամ համագործակցություն և կոչ է արել շարունակել դիվանագիտությունը», - գրել է Արաղչին իր Telegram ալիքում։





























