Կովկաս-պրեսը հայտնում է, որ Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվելու Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի այժմյան ներկայացուցիչ Գրիգոլ Տաբատաձեն։ Տաբատաձեի թեկնածությունը արդեն ներկայացվել է Վրաստանի խորհրդարանում, մնում է, որ այն հաստատի նախագահ Սահակաշվիլին։ Տաբատաձեն կզբաղեցնի Վրաստանի դեսպանի պաշտոնը, երբ իր թեկնածությունը հաստատվի առաջիկա խորհրդարանական նստաշրջանի ժամանակ։

Նշենք, որ Հայաստանում հարեւան երկրի դեսպանի լիազորությունների ավարտից հետո մինչ օրս Վրաստանը ներկայացված էր ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեով։