Թուրքիայում ոստիկանությունը հունվարի 13-ին 17 նահանգների 103 հասցեներում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում գործողություն է սկսել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 32 մարդու, սակայն կա 45 հոգու ձերբակալման որոշում։ Գործողությունների շրջանակներում խուզարկություններ են իրականացվում Դիարբեքիրի քաղաքապետարանի, KESK արմիության եւ այլ շենքերում։

Նշվում է, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Լեյլա Զանայի տան դուռը ոստիկանները լինգով են բացել, քանի որ տանը ոչ ոք չի եղել։ Ոստիկանները խուզարկել են տունը եւ իրենց հետ տարել Լեյլա Զանայի համակարգիչն ու մի շարք փաստաթղթեր։