«Ոմանց խորհուրդ կտայի բառերից հանկարծ չկախվել, այլապես կախված կմնաք, եւ համենայնդեպս` ազգանուններ չօգտագործել»,- սա հատված է հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքից, որը նա ասաց այսօր` հունվարի 13-ին, կուսակցությունների տնտեսական պլատֆորմների շուրջ քննարկման ժամանակ:
Նշենք, որ մինչ ադ ելույթ էր ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, եւ հեգնական արտահայտություններ արել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին, հիշեցնելով, օրինակ, նրա այն կանխատեսումը, թե «պետությունները կվախճանվեն»:
Սակայն Վ. Այվազյանը կոչ արեց` վարչապետի անձը հանգիստ թողնել, իսկ իշխող կուսակցության քաղաքականության վերաբերյալ հարցադրումներն ուղղել իրեն:
Վ. Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը տրամաբանությունից զուրկ է, եւ չափից ավելի կախված է տրանսֆերտներից, որն էլ իր հերթին կախված է նավթի գներից: «Նավթի գինն իջավ 80 դոլար, Հայաստանում կմրսեն, իջավ` 40 դոլար` կսառչեն»,- հեգնեց Այվազյանը:



























