Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի արտակարգ դեuպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել մի շարք պաշտոնյաների:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դիվանագիտական աստիճան է շնորհվել մասնավորապես, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին, Իրանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Գառնիկ Բադալյանին, Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանին, Իրաքում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Խարազյանին, Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյանին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին: