Բեռլինը նախապես տեղյակ չէր Կատարում տեղակայված ամերիկյան «Ալ Ուդեյդ» ռազմաբազայի վրա Իրանի հարձակման մտադրության մասին։ Դրա մասին Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը խոսել է գերմանական ARD հանրային հեռուստաալիքի Tagesthemen լրատվական ծրագրում։
Ըստ Վադեֆուլի՝ Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կատարում տեղակայված ամերիկյան բազայի վրա Իրանի հարձակումը, Թեհրանի այդ քայլը «հաշվարկված պատասխան» էր ԱՄՆ-ի գործողություններին, որը հունիսի 22-ի գիշերը հարձակվել էր իրանական միջուկային օբյեկտների վրա, գրում է DW-ն։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ այժմ «շատ մեծ հավանականություն» կա, որ Միացյալ Նահագներն ու Իրանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։




























