Թեհրանի բնակիչները հավաքվել են Հեղափոխության հրապարակում՝ ի պաշտպանություն «Բաշարաթ Ֆաթհ» (Հաղթանակի օրհնություն) գործողության և ի նշան զինված ուժերի նկատմամբ երախտագիտության։

Հանրահավաքի մասին հաղորդել է իրանական Irna գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը բոլորին կոչ էր արել իրենց աջակցությունը հայտնել «Հաղթանակի օրհնություն» գործողությանը և հայրենիքը պաշտպանող ուժերին՝ այսօր՝ 18:00-ին, Թեհրանի Էնգելաբ հրապարակում անցկացվելիք համազգային հանրահավաքին մասնակցելու միջոցով։