Զելենսկու նկատմամբ մի քանի մահափորձեր են նախապատրաստվել, ներառյալ՝ Լեհաստանի տարածքում, հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։
Նա պատմել է, որ անցյալ տարի Պետական անվտանգության վարչության գնդապետ է ձերբակալվել, և ըստ հետախուզական խմբի ծրագրի՝ Զելենսկու նկատմամբ մահափորձ էր ծրագրվել նրա նախագահական նստավայրի տարածք անցնելու պահին, հաղորդում է УНИАН-ը։
«Դա մեր կողմից շատ դժվար աշխատանք էր։ Դրա վրա գրեթե 2 տարի ժամանակ ենք ծախսել, ըստ էության՝ պատերազմի սկզբից ի վեր։ Մենք հզոր հետախուզական և տեխնիկական ներթափանցում իրականացրինք այդ խմբի մեջ։ Նախագահի դեմ մահափորձից զատ, նրանք տեղեկություն են հավաքել, փոխանցել այն, միաժամանակ նախապատրաստել են մահափորձ իմ գործընկեր Կիրիլ Ալեքսեևիչ Բուդանովի և անձամբ իմ նկատմամբ»,-նշել է Ուկրաինայի անվտանգության ծառայություն ղեկավարը։
Զելենսկու նկատմամբ մահափորձ էր ծրագրվել նաև Լեհաստանում։ Ըստ Մալյուկի՝ տասնամյակներ առաջ զորակոչված լեհը թոշակառու զինվորականը, հավատում էր խորհրդային գաղափարին և տարիներ շարունակ մշակում էր այդ ծրագիրը, այդ պատճառով էլ Ռուսաստանի Դաշնությունը նրան հանձնարարել էր նախագահին վերացնել Ժեշովի օդանավակայանում։
«Դիտարկվել են մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկը FPV անօդաչու թռչող սարք էր, մյուսը՝ դիպուկահարային համալիր։ Այդ ամենը իրականացվել է, մենք նրան ձերբակալեցինք։ Մեր լեհ գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանք են կատարել, «դա մեր համատեղ աշխատանքն էր», -նշել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը։





























