Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։

Ռեժիմը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այդ ժամկետը նախկինում երկարաձգվել էր մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

Պետք է նշել, որ Ալիևը, այդ պատրվակով, շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները՝ վախենալով որոշ «արտաքին սպառնալիքներից»։