Ներկայացուցիչների պալատը քվեարկել է դեմոկրատների ներկայացրած բանաձևի քննարկումը արգելափակելու օգտին, որը վերաբերում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելուն՝ առանց Կոնգրեսի հավանությանն արժանացնելու Իրանին հարվածներ հասցնելու համար։

Դրա մասին հաղորդում է CNN-ը։

Քվեարկությունը պառակտել է դեմոկրատների շարքերը և տեղի է ունեցել կուսակցության որոշ անդամների, դրանց թվում՝ իմպիչմենտի կոչ անող նախկին խոսնակ Նենսի Փելոսիի՝ սուր քննադատության ֆոնին։