Մի քանի րոպե առաջ ես խոսեցի ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, սոցիալական ցանցերում  գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Թրամփին իրանական միջուկային սպառնալիքի դեմ Իսրայելի հետ գործելու իր խիզախ որոշման համար։ Հեգսեթը գովաբանել է Իսրայելին և Իսրայելի բանակին պատմական հաջողությունների համար։»

Ես ընդգծել եմ, որ Իսրայելը կպահպանի հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ նույն անում է նաև մյուս կողմը։ Մենք համաձայնեցինք խորացնել ԱՄՆ-Իսրայելի սերտ անվտանգության համագործակցությունը», - գրել է նա։