Պորտուգալիայի նախարարների խորհուրդը հաստատել է քաղաքացիության և բնակության մասին օրենքի վերաբերյալ չորս օրենսդրական ակտ, որոնք խստացնելու են քաղաքացիություն ստանալու չափանիշները, հաղորդում է Euronews-ը։
Կառավարությունը հաստատել է քաղաքացիություն ստանալու իրավասության ժամկետի երկարաձգումը՝ երկրում օրինական բնակության պահանջվող տարիների քանակը յոթից հասցնելով տասը տարվա։
Ժամկետը սկսվում է հաշվարկվել բնակության թույլտվությունը ստանալու պահից։ Մինչև վերջերս այն հաշվարկվում էր սկզբնական դիմումի ամսաթվից, բացատրել է կառավարությանը առընթեր նախարար Անտոնիու Լեյտաու Ամարուն։
Նա այս միջոցառումը արդարացրել է արդյունավետ հաղորդակցության և ազգային համայնքին պատկանելու պահանջով։
Երկրում բնակվող օտարերկրացիների ժառանգների դեպքում իշխանությունները այժմ կպահանջեն, որ ծնողները օրինականորեն բնակվեն երկրում առնվազն երեք տարի՝ քաղաքացիություն ստանալու համար, ինչը տեղի չի ունենա ավտոմատ կերպով։ Ըստ Անտոնիու Լեյտաու Ամարուի, դա տեղի կունենա «եթե ցանկություն արտահայտվի, որ երեխան պորտուգալացի լինի»։





























