ՆԱՏՕ-ի առաջնորդները Հաագայում անցկացված հանդիպման ժամանակ աջակցել են պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու ծրագրին, ինչը նշանավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հետ է «մինչև վերջ», և ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը փոխադարձ պաշտպանությանը՝ առայժմ վերացնելով ՆԱՏՕ-ի պայմանագրով կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ հանձնառության վերաբերյալ ցանկացած կասկած։
Նոր ծախսերի նպատակը ներառում է 3,5%՝ պաշտպանության հիմնական ծախսերի և 1,5%՝ հարակից ներդրումների, դրանց թվում՝ ենթակառուցվածքների և կիբերանվտանգության համար։
Մերձավոր Արևելքի վերաբերյալ Թրամփը նշել է, թե կարծում է՝ Գազայի հարցում համաձայնագիրը կարող է «շատ մոտ» լինել, քանի որ Իրանի վրա հարվածները կօգնեն ճանապարհ հարթել առաջընթացի համար։





























