Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողները Դոնալդ Թրամփին հարցրել են Վլադիմիր Զելենսկիի հետ նրա առաջիկա հանդիպման մասին։

«Բնականաբար, մենք կքննարկենք նրա դժվարությունները։ Նրա որոշ դժվարություններ։ Զելենսկին լավ տղա է», -սկսել է Թրամփը, հաղորդում է BBC-ն։

«Կտեսնենք, -շարունակել է նա։ -Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, և նա, անկեղծ ասած, շատ սիրալիր էր։ Պուտինն Իրանի հարցում օգնություն առաջարկեց։ Ես նրան ասացի. ոչ, Իրանի հարցում ինձ օգնություն պետք չէ, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում։ Բարի եղեք, օգնեք մեզ Ռուսաստանի հարցում, ոչ թե Իրանի։ Բայց նա շատ սիրալիր էր»։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփին ավելի ուշ հարցրել են, թե ինչու Օվալաձև աշխատասենյակում հինգ ամիս անցկացնելուց հետո նա չի կատարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումը։

«Դա ավելի դժվար է, քան մարդիկ պատկերացնում են։ Վլադիմիր Պուտինը չափազանց բարդ մարդ դուրս եկավ։ Եվ ես նույնպես խնդիրներ ունեի Զելենսկու հետ», -ասել է նա։