ԱՄՆ նախագահ Թրամփին հարցրել են՝ ինչպես է անցել Զելենսկու հետ հանդիպումը և արդյոք նրանք քննարկել են հրադադարի հարցը. «Ո՛չ, ո՛չ։ Ես ուղղակի ուզում էի իմանալ՝ ինչպես է նա։ Նա շատ բարի էր։ Հանդիպումից ես հասկացա, որ Զելենսկին ցանկանում է, որ դա [պատերազմն] ավարտվի։ Ես պետք է խոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, տեսնենք՝ կարո՞ղ ենք դա ավարտել։ Եվ դա խելագարություն է, որ անցյալ շաբաթ գրեթե 7 հազար ուկրաինացի և ռուս զինվորներ զոհվեցին։ Այնպես որ, ես կխոսեմ Պուտինի հետ։ Ես լավ հանդիպում ունեցա Զելենսկու հետ»։

«Դա [պատերազմը] երբեք չպետք է տեղի ունենար։ Եվ դա տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի [2022 թվականին]։ «Ես դա հազար անգամ ասել եմ», -ըստ BBC-ի՝ ընդգծել է նա։

Բացի դրանից, Թրամփը նշել է, որ անցյալ շաբաթ պատերազմում զոհվել է 7000 զինծառայող։ Նա չի նշել, թե որտեղից է վերցրել այդ թիվը, սակայն ավելի ուշ պարզաբանել է, որ այն վերաբերում է երկու կողմերի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստներին։

«Բայց հարվածները նաև Կիևի վրա են, -շարունակել է Թրամփը։ -Նրանք նաև քաղաքներին են հարվածում։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ են մահանում։ Կյանքը վերանում է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում»։