Ամփոփիչ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խուսափել է Դոնալդ Թրամփի վերաբերող բազմաթիվ հարցերից, ուստի մեծ հաճույքով խոսել է Ուկրաինային աջակցության մասին։
Հարցին՝ ինչ օգնություն կցանկանան դաշնակիցները տրամադրել Ուկրաինային այս տարի, Ռյուտեն պատասխանել է, որ չի կարող որևէ կանխատեսում անել, բայց ենթադրում է, որ գումարը կգերազանցի նախորդ տարվանը, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ-ը մնում է Ուկրաինայի ամենամեծ դոնորը, սակայն, ըստ Կիլի համալսարանի տվյալների, Եվրոպան ընդհանուր առմամբ ավելի շատ է ծախսել, քան ԱՄՆ-ը։ Դրանք ներառում են Եվրոպական Միության ուղղակի վճարումներն ու եվրոպական երկրների երկկողմ օգնությունը։
Ինստիտուտի հաշվարկներով՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2024 թվականի վերջը Եվրոպան ընդհանուր առմամբ Ուկրաինային է ուղարկել 138,7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգները հատկացրել է 119,7 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ինքը՝ Ռյուտեն, նշել է, որ անցյալ տարի ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի անվտանգությանոլորտի համար տրամադրել են ավելի քան 50 միլիարդ եվրոյի օգնություն, և այդ գումարի գրեթե 60%-ը ստացվել է Եվրոպայից և Կանադայից։
«Եվ, իհարկե, այստեղ մեր արած ամեն ինչ ուղղված է նրան, որ Ուկրաինան կարողանա շարունակել պայքարել, որպեսզի ունենա ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ լինելու համար։ Սակայն պարզ է, որ բոլորս դեռ աշխատում ենք խաղաղության համաձայնագրի կամ երկարաժամկետ հրադադարի հասնելու ուղղությամբ։ Եվ այս դեպքում պետք է համոզվենք, որ Ուկրաինան ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Վլադիմիր Պուտինը երբեք չփորձի դա անել ապագայում», -նշել է Ռյուտեն։




























