ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմն ավարտվել է, նրանք երկուսն էլ հոգնած և ուժասպառ են։

«Նրանք շատ, շատ, շատ դժվար կռվեցին, և երկուսն էլ գոհ էին, որ պատերազմն ավարտվել է։ Կարծում եմ՝ մի օր այն կարող է նորից վերսկսվել», -ըստ  Sky News-ի՝ շեշտել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու կողմերն էլ «դժոխային պատերազմ են մղել», այնուհետև պնդել է, որ պատերազմն ավարտվել է, երբ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին։