Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավեր է ստացել գագաթնաժողովին, սակայն միայն որպես հանդիսատես։ Այս անգամ Կիևին օգնության հարցերի շուրջ առանձին աշխատանքային հանդիպում չի եղել։ Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը միայն անորոշ ձևակերպում է պարունակում. «Դաշնակիցները վերահաստատում են Ուկրաինային աջակցելու իրենց շարունակական ազգային պարտավորությունները»։
Ավելի վաղ խոստումը, որ Ուկրաինան «անշրջելիորեն» ՆԱՏՕ-ի ճանապարհին է, այս անգամ նույնպես բացակայում է։ Հատկանշական է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես Bild-ը տեղեկացել է գագաթնաժողովի մասնակիցներից, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ չի արտասանել «Ռուսաստան» բառը և, ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների (օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի), ՌԴ-ն չի բնութագրել որպես դաշինքի երկրների համար անվտանգության սպառնալիք։




























