ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին նավթից ստացված գումարներ կպահանջվեն՝ «երկիրը շտկելու» համար, և շեշտել է, որ ինքը Չինաստանի կողմից իր նավթի գնման առնչությամբ խնդիր չունի, հաղորդում է  CNN-ը։

«Տեսեք, նրանք օրերս պատերազմի մեջ էին։ Պատերազմ էր մղվում։ Նրանք խիզախորեն կռվում էին։ Նրանք զբաղվում են նավթային բիզնեսով։ Ես կարող էի դադարեցնել այն, եթե ցանկանայի՝ ինքս նավթ վաճառել Չինաստանին, բայց ես չեմ ուզում դա անել։ Նրանց փող է պետք երկիրը վերականգնելու համար։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա»։

«Եթե նրանք պատրաստվում են նավթ վաճառել, կվաճառեն։ Մենք մտադիր չենք նավթը բռնագրավել», -նշել է Թրամփը։