Եվրամիությունը «լսել է նախագահ Թրամփին» և «ավելին է անում» ԵՄ պաշտպանության ծախսերը մեծացնելու համար, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին ասել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քայա Կալլասը։
«Այսօր Հաագայում ձեզ սպասում է ևս մեկ մեծ հաջողություն։ Հեշտ չէր, բայց մենք բոլորին համոզեցինք համաձայնել 5%-ի շուրջ»,- գրել է Ռյուտեն՝ Թրամփի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մարկ Ռյուտեն խոսում է Թրամփի լեզվով։ Կարծում եմ՝ նա խոսում է այնպիսի լեզվով, որը նախագահ Թրամփը, անկասկած, հասկանում է, և նա պետք է դա տեղ հասցնի,- ասել է Կալլասը,- Իսկապես կարևոր է, որ բոլորը համաձայնեն 5% թվի հետ և ձգտեն դրան»։




























