Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են, որում կարևոր դեր են խաղում երկրների ղեկավարների միջև վստահելի շփումները, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները պահպանում են զարգացման վերելքի դինամիկա բոլոր ոլորտներում և աննախադեպ բարձր մակարդակի վրա են։ Երկու երկրների ղեկավարների միջև վստահելի շփումները կարևոր դեր են խաղում մեր ռազմավարական կապերի ամրապնդման գործում։ Մենք հանձնառու ենք իրականացնելու բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Բելոուսովը Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունի հետ Ցինդաոյում հանդիպման ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական կողմը հույս ունի չինացի ընկերների հետ սերտ, արդյունավետ համագործակցության, մասնավորապես՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հարթակում։
Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։





























