Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգի երկու շրջաններում շարունակական առատ տեղումները և վերին հոսանքներից ջրի հոսքի աճը լուրջ ջրհեղեղներ են առաջացրել, ինչը հանգեցրել է տեղի բնակիչների զանգվածային տարհանման, հաղորդում է Xinhua-ն։
Ռոնցզյան և Ցոնցզյան շրջաններում համապատասխանաբար 48 հազար 900 և 32 հազար մարդ ժամանակավորապես տարհանվել է։ Երկու շրջաններում էլ ջրհեղեղի վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև 1-ին՝ ամենաբարձր մակարդակը։





























