ՀՀ պաշտպանության նապարար Սուրեն Պապիկյանն ու Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը միացել են ՔՊ–ականների ֆեյսբուքյան գրառումների արշավին։

ՀՀ պաշտպանության նապարար Սուրեն Պապիկյանը գրել է.

«Հոգևոր, ազգային ու հայրենասիրական շղարշի ներքո հանդես եկող պետականազուրկ հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը։

Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։

Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու»:

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ գրել է.

«Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը։

Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին։

Կարծում եմ առանձին հետաքննության առարկա պետք է դառնա վերջին օրերին բնակչության, խոշոր տնտեսական միավորների և պետական կառավարման համակարգի շենքերի զանգվածային հոսանքազրկումը։

Պետության և ժողովրդի դեմ այս սաբոտաժը պետք է բնում խեղդել շատ արագ»։