«Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հեղաշրջման պլանի» գործի նյութերին։ Հայաստանում այլևս հանրահավաքին պատրաստվելը դիտարկվում է որպես հանցագործություն, օրինական որսորդական հրացան ունենալը՝ քրեական գործի առիթ, իսկ քաղաքական ընդդիմախոս լինելը՝ որպես «հեղաշրջման» փորձ»։ Այս մասին գրառում է կատարել բլոգեր Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ մեկ մարդու քմահաճույքի ու քաղաքական վախերի արդյունք։
Այլևս ակնհայտ է՝ «Հեղաշրջման պլանի» գործը քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմախոսներին լռեցնելու և ժողովրդավարության հիմքերը կոտրելու ուղղությամբ։
Ընդ որում, քրեական վարույթով կալանավորման ռիսկ է դիտարկվել հակաիշխանական հայացքներ և Փաշինյանի վարչախմբի ներքին և արտաքին քաղաքականության հետ գաղափարական թշնամանք ունենալը։
Հ.գ. Հանդիսանում եմ գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան»,–գրել է փաստաբանը։





























