Այսօր ես ստորագրեցի հատուկ հրամանագիր, որով Իրանի Կենտրոնական բանկը ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Իրանի ահաբեկչական ռեժիմի ֆինանսավորման համակարգի սրտին հարված հասցնելու նպատակով։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իրանի Կենտրոնական բանկը մի խողովակ է, որը միլիարդներ է ներդնում մահաբեր ահաբեկչության մեջ», -նշել է նա։