«Ե՛վ Ուկրաինան, եւ՛ Ռուսաստանը բազմիցս ցույց են տվել, որ վստահում են մեզ։ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները բացեցին խաղաղության դուռը»,- Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդել է CNN Turk-ը։
«Մենք գիտենք, որ այս ոլորտում կան զարգացումներ, որոնք նեղացնում են դիվանագիտության ոլորտը, բայց նույնիսկ եթե խաղաղության փոքր հույս կա, մենք կձգտենք դրան։ Ավելին, մեր կարծիքով՝ ուկրաինա-ռուսական պատերազմում խաղաղության փոքր հույսից ավելին կա։ Մենք կաշխատենք կողմերին կրկին մերձեցնելու ուղղությամբ... Մեր վերջնական նպատակն առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնելն է… եւ երկար սպասված խաղաղությունը կառուցելը։ Մենք նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփին տեղեկացրինք այս մասին մեր հանդիպման ժամանակ։ «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա»,- ասել է նա։ «Մենք կանցկացնենք անհրաժեշտ հանդիպումները եւ հուսով ենք՝ կհանդիպենք որքան հնարավոր է շուտ»,- ավելացրել է Էրդողանը։





























