Հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 18+20, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+15+17, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝+6+11, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +26+29,
Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝+6+10, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+33,
Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27։





























