ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին։
«1) Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց 34 ստորագրությամբ հրապարակայնորեն ազդարարում են Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հաջորդ փուլը:
2.) Եթե ընդդիմադիր այլ շրջանակների, կառույցների ու նախաձեռնությունների հետ համատեղ հայտարարվում է համաժողովրդական մոբիլիզացիա ու հանրահավաքային շարժում շատ կոնկրետ նպատակով, ժամանակացույցով ու նշանաբանով՝ հանրային մեծ ճնշում գործադրել ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլի իմփիչմենթին:
3.) Այս իրավիճակում ունե՞ք ողջամիտ փաստարկում, որ թեկուզ իրար չսիրող, թեկուզ վարչապետի հնարավոր որևէ թեկնածուի կամ թեկնածուների հազար տեսակ պոչ ու պոչ կպցնող հարյուր հազարավոր մարդիկ չեն հավաքվելու հրապարակներում, եթե տեսնեն ընդդիմադիր մեծ ու փոքր ճակատների միաբանությունը, եթե տեսնեն, որ իրենցից պահանջվում է լինել հրապարակներում շատ կոնկրետ նպատակով ու շատ ավելի կոնկրետ ժամանակացույցով: Ժողովրդի պատվերը հենց սա չի՞. միանանք բոլորով իրար, հեռացնենք Նիկոլին: Սամվել Կարապետյանի, Մայր Աթոռի ու Սրբազան շարժման առաջնորդների հանդեպ բռնաճնշումների այս ալիքը, որ առաջիկայում նոր թափ է ստանալու, այլ իրավիճակ չի՞ ստեղծել երկրում, հանրային նոր պատվեր չի՞ ձևակերպել:
Ունե՞քորևէբացատրություն, որևէհիմնավորում, որ հանրային նման ճնշմամբ ու խելացի հաղորդակցությամբ հնարավոր չի լինի ՔՊ խմբակցությունը կիսել: Ես հեռվից գիտեմ նրանց, դուք եք իրենց հետ աշխատում. ՔՊ պատգամավորները բոլորն ավելի հավատավոր նիկոլական են, քան 1988 թ. հունիսի 15-ի ԳԽ-ի կոմունիստ պատգամավորնե՞րն էին կոմունիստ:
Ի վերջո, Նիկոլիպատանդի դերում գտնվողայդ մարդիկ՝ ՔՊպատգամավորները, պիտինաև տեսնեն չէ՞, պիտի վստահ լինենչէ՞, որ ժողովրդիկողմն անցնելով՝ իրենքչեն հայտնվելու Նիկոլիերախում, ու խնդիրըմեկնընդմիշտ լուծվելուէ՝ Նիկոլը հեռացվելուէ, իսկ իրենքազատվելու են պատանդիդերից:
Պարզ բան չի՞: Սա անելու պարզնախապայմանը թղթիվրա առկա 34 ստորագրություննու մեծ փողոցըչէ՞: Իրենց աչքովայդպես չէ՞: Էսերկուսն էլ այսպահին ձեր՝ ընդդիմությանձեռքում չէ՞:
Ես Նիկոլին վաղուցոչ մի հարցչունեմ. Նիկոլն անումէ այն, ինչանում է: Նաչի կանգնելու: Նրաիրական նպատակը ցանկացածգնով Հայաստանի ղեկինմնալն է՝ «մինչևվերջին հայը», «մինչևպետականության վերջինպատառը» կարգախոսով: Գնալուէ 3-րդ էլ, 4-րդ էլ, 10-րդժամկետի էլ:
Ես վաղուց ոչմի հարց չունեմնաև օտար դերակատարներին՝Ռուսաստանից Թուրքիա, ԱՄՆ-ից ուԵվրոպայից Ադրբեջան: Ամենմեկն անում էայն, ինչը ձեռնտուէ իրեն ուշատ էլ ճիշտեն անում: Մենքնույնը չե՞նք արել: Նույնը չէի՞նք անի:
Ես հարց ունեմմեզ՝ ընդդիմությանը: Եսէլ ձեզ հետ: Ի՞նչ ենք անումմենք: Չեմ հարցնում՝ի՞նչ ենք արել: Հարցնում եմ՝ ի՞նչենք անում: Ի՞նչենք անելու:
Առանց հետին մտքի, առանց որևէ սպասումիու չգիտեմ ինչի»,- նշել է Ֆարմանյանը։




























