Միացյալ Նահանգներն, աջակցելով Իսրայելին՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեջ, չկարողացավ փոխել ուժերի հավասարակշռությունն իր օգտին, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Պարտված և հանցավոր ամերիկյան բանակի մուտքը հակամարտության մեջ, որը ձեռնարկվել էր իսրայելական զինվորականներին աջակցելու նպատակով, չկարողացավ ազդել ուժերի հավասարակշռության վրա կամ թուլացնել Իրանի ռազմական գերազանցությունը», -փաստաթղթից մի հատված է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ Թեհրանը «մեկ անգամ ևս հստակեցրել է դա» Վաշինգտոնին՝ հրթիռային հարված հասցնելով Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխանեց։ Ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները միացավ հակամարտությանը. ամերիկյան ուժերը հարվածեցին իրանական երեք միջուկային օբյեկտների։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հրթիռներ է արձակել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմական օբյեկտն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։





























