ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2026 թվականի հոկտեմբերի 1-ին սկսվող ֆինանսական տարում ռազմական հետախուզության ծրագրերի համար 33,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հայտ է ներկայացրել Կոնգրեսին։ Դրա մասին ասված է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է, որ պահանջվող գումարը համապատասխանում է Պաշտպանության նախարարության ռազմավարական առաջնահերթություններին։ Պենտագոնը շեշտել է, որ ընդհանուր գումարի բացահայտումը չի սպառնում իրականացվող գործողությունների գաղտնիությանը, սակայն բյուջեի և միջոցների բաշխման այլ մանրամասները ազգային անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի են մնում։

Համեմատության համար նշենք, որ ռազմական հետախուզության ծախսերը 2025 ֆինանսական տարում կազմել են 29,8 միլիարդ դոլար, 2024 թվականին՝ 27,9 միլիարդ դոլար, 2023 թվականին՝ 24,1 միլիարդ դոլար և 2022 թվականին՝ 23,3 միլիարդ դոլար։