Ոստիկանության Կոտայքի բաժնում, հունվարի 13-ին, ժամը 23.00-ին, ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի մի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով միայնակ բնակվող տանտերը` 63-ամյա Հակոբ Թովմասյանը, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում նշված տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով մասամբ այրվել է գույքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում:
Հրդեհի պատճառները եւ նյութական վնասի չափը պարզվում են:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժամունքում նախապատրաստվում են նյութեր:



























