Saudia Airline ավիաընկերությունը հայտարարել է բորտուղեկցորդ Մոհսեն ալ-Զահրանիի մահվան մասին, որը մահացել է Ջիդդայի «Արքա Աբդուլազիզ» օդանավակայանից դեպի Լոնդոնի «Հիթրոու» միջազգային չվերթի ժամանակ, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։

SV119 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեում, որտեղ նա մահացած է ճանաչվել մահացու սրտի կաթվածից հետո։

Ավիաընկերությունը ալ-Զահրանիի մահը որակել է որպես «ցավալի պահ, քանի որ մենք կորցնում ենք մեր հավատարիմ գործընկերներից մեկին»։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ալ-Զահրանիի ընտանիքին, գործընկերներին և ընկերներին», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիան հաստատել է, որ համագործակցում է Եգիպտոսում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հետ՝ անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու համար։