Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրորդ անգամ միջնորդություն է ներկայացրել կաշառակերության գործով դատավարությունը երկշաբաթյա ընդմիջման վերաբերյալ, այն բանից հետո, երբ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է նրա առաջին միջնորդությունը՝ այն հիմքով, որ Նեթանյահուի փաստաբանը որևէ հիմնավորում չի ներկայացրել դրա համար։
Այս մասին հաղորդում է Times of Israel-ը։
Ավելի վաղ, Պետական դատախազությունը մերժել էր Նեթանյահուի՝ կոռուպցիայի գործով դատավարությունը երկշաբաթյա ընդմիջման վերաբերյալ խնդրանը՝ հղում անելով ցուցմունքների դանդաղ ընթացքին և առաջիկա ամառային արձակուրդին։
Նեթանյահուի փաստաբան Ամիթ Հադադը հայտարարել է, որ վարչապետին երկշաբաթյա ընդմիջում է անհրաժեշտ՝ Իրանի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմից հետո իր ժամանակը «առաջնահերթ դիվանագիտական, ազգային և անվտանգության հարցերին» նվիրելու համար։ Հադադի խոսքով՝ այդ հարցերը ներառում են «Գազայում պատերազմի կառավարումը և պատանդների հարցի լուծումը»։
Երկշաբաթյա ընդմիջման խնդրանքը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի վարչապետի դատավարությունը չեղարկելու պահանջից մի քանի ժամ անց։





























