Ձերբակալելով Բագրատ Սրբազանին՝ փաշինյանական վարչախումբը հիմաէլ անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փորձումեն քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար:
Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով իշխանության փոփոխությունը կամ դրա փորձը հանցագործություն է և խիստ անընդունելի տարբերակ եղած հիմնախնդիրների լուծման համար: Բայց դա վերաբերում է նաև ցանկացած իշխանության, որ չեն կարող չարաշահել իրենց իշխանությունը և ապօրինի ու անհիմն կերպով կիրառել պետական ռեսուրսը ընդդիմախոսներին լռեցնելու ու պատժելու համար, որը ոչ պակաս ծանրագույն հանցագործություն է:
Ակնհայտէ, որ Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, այլ՝ իր արդար ու բարոյական խոսքն է հնչեցրել առկա զարգացումների վերաբերյալ: Վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է:
Շնորհակալություն բոլոր հայրենակիցներիս, որոնք այսօր իրենց արժանապատիվ ու խաղաղ գործողություններով կանխեցին Միքայել Սրբազանի ապօրինի ձերբակալության փորձը»:





























