Ռուսաստանում գործարկվել է օտարերկրացիների համար նախատեսված նոր բազմալեզու ruID բջջային հավելվածը։ Ռուսաստան մուտք գործելու համար հավելվածից օգտվելու մասին հայտնել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունից։

Հավելվածի օգնությամբ կարելի է դիմել Ռուսաստան մուտք գործելու համար, ստուգել մուտքի սահմանափակումները և ստեղծել թվային պրոֆիլ՝ մեր երկրում պետական ​​ծառայություններ ստանալու համար։ Հավելվածը կարելի է ներբեռնել RuStore-ից, Google Play-ից, AppGallery-ից, App Store-ից։

Ի՞նչ լեզուներով է հասանելի հավելվածը։

անգլերեն

հայերեն

ղազախերեն

ղրղզերեն

ռուսերեն

տաջիկերեն

ուզբեկերեն

Ինչպե՞ս դիմել Ռուսաստան առանց վիզայի մուտքի համար։

Գրանցվել ruID-ում։ Դա կպահանջի անձի էլեկտրոնային փոստի հասցեն, բայց ռուսական հեռախոսահամար տրամադրելը պարտադիր չէ։

Ռուսաստան մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ նշել ուղևորության նպատակը և անձնական տվյալները։ Բացառիկ դեպքերում սահմանը հատելուց 4 ժամ առաջ կարելի է տեղեկացնել այցելության մասին։

Լուսանկարվել

Լուսանկարել անձը հաստատող փաստաթուղթը

Ձայնագրել ձայնը

Սպասեք տվյալների ստուգմանը

Դիմում կարոն են չձևակերպել Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, 6 տարեկանից փոքր երեխաները, Ռուսաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագետներն ու աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները։

Ի՞նչ է կատարվում սահմանին։

Դիմումից ստացված տվյալները ստուգվում են։

Ձևավորվում է օտար երկրի քաղաքացու թվային պրոֆիլը

Ստեղծվում է անհատական ​​անձնական հաշվի և պետական ​​ծառայությունների ստանդարտ հաշվի ապահովագրական համար, որն օգտակար կլինի, օրինակ, ռուսական SIM քարտի համար դիմելու համար։ Երկրում մատչելի ծառայությունների շրջանակը աստիճանաբար կընդլայնվի։