Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ըստ ամենայնի, կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին, իսկ հաջորդ պաշտոնականը՝ Աստանայում 2026 թվականին։ Դրա մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ուշակովը վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանը կառաջարկի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։

Մինսկում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովում ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրեր են ստորագրվել։